Աստղային կյանք

Առաջիկայում լույս կտեսնի Մայքլ Ջեքսոնին բուժող բժշկի «Ահա և վերջ» գիրքը: ԶԼՄ-ներին հայտնի են դարձել գրքի որոշակի հատվածներ:

Հայտնի է դարձել, որ երգիչը զգացմունքներ ուներ 11-ամյա Էմմա Ուոթսոնի նկատմամբ, երբ առաջին անգամ տեսել է նրան Հարրի Փոթթերի մասին ֆիլմում, հաղորդում է Dni.ru-ն:

Մեկ այլ գրքում բժիշկը պնդում է, որ նա կամուսնանար երիտասարդ դերասանուհու հետ, եթե ձախողվեր Ջեքսոնի մտերիմ ընկերոջ` Մայքլ Լեսթերի դստեր հետ հարսանիքը, հաղորդում է Mirror-ը:

«Մայքլը սիրահարվեց Հարիեթ Լեսթերին, երբ նա ընդամենը հինգ տարեկան էր: Երբ լրացավ նրա 12–ամյակը, նա խենթանում էր աղջկա համար», — ասվում է գրքում:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ.-ի հունիսի 25-ին ուժեղ ներգործություն ունեցող քնաբերից: Երգիչը հոգացել է իր ժառանգների բարեկեցիկ կյանքի համար: 40 տարեկանում Ջեքսոնի երեխաներից յուրաքանչյուրը կստանա 33 միլիոն դոլար: