Աստղային կյանք

Վերջերս 57–ամյա Մադոննայի և 55–ամյա Շոն Պենի հարաբերությունները սկսել էին կարգավորվել։ Սակայն միանգամից սկսեցին խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ Պենը հաճելի ժամանակ է անցկացնում մեկ այլ կնոջ հետ։

Ինսայդերը պատմել է, որ դերասանը սիրային հարաբերությունների մեջ է սուպերմոդել Նաոմի Քեմփբելի հետ։ «Նա Մադոննայից գաղտնի հանդիպում է Նաոմի Քեմփբելի հետ։ Շոնն ու Նաոմին դեկտեմբերին միասին եղել են Փարիզում։ Նրանք շատ զգույշ էին, քանի որ Պենը հասկանում է, որ եթե Մադոննան իմանա, ապա խիստ կզայրանա»։

Наоми Кэмпбелл_article

Ի դեպ, եթե հավատանք մամուլին, ապա Պենի և Քեմփբելի գաղտնի հարաբերությունները բնավ կրքի ակնթարթային բռնկում չեն։ Զույգն արդեն հանդիպել է 1994 թ.–ին, այն բանից հետո, երբ Շոնն ամուսնալուծվել է Մադոննայից։ Աղբյուրները նաև նշում են, որ ավելի ուշ սիրառատ դերասանը հայտնի մոդելի հետ դավաճանել է իր կնոջը` Ռոբին Ռայթին, հաղորդում է Spletnik.ru–ն։

Բացի այդ, լրագրողներին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի վերջին Պենն ու Քեմփբելը գաղտնի ժամադրություն են ունեցել Նյու Յորքում, իսկ դեկտեմբերին նրանց նկատել են Փարիզում` ռոմանտիկ ընթրիքի ժամանակ։