Աստղային կյանք

Էմբեր Հերդին մոտ կանգնած աղբյուրը ներկայացրել է լրագրողներին աստղի ամուսնալուծության մանրամասները: Հիշեցնենք, որ նախորդ հանգստյան օրերին կայացել է տնային բռնության գործի վարույթը, որի համար դերասանուհին մեղադրում էր Ջոննի Դեփին:

TMZ պարբերականը հայտնում է, որ Հերդն այդպես էլ չի մտել սենյակ, որտեղ Դեփի փաստաբաններն էին` ամբողջ օրն անցկացնելով հարևան սենյակում: Նա եկել է 11:30 և հեռացել շենքից երեկոյան իննին: Ի՞նչ էր տեղի ունենում ամբողջ օրը փակ դռների հետևում:

Աղբյուրի խոսքով, կողմերը փորձում էին համաձայնության գալ, սակայն այդպես էլ չկարողացան: Ինչու՞ Էմբերը չշփվեց Ջոնիի փաստաբանների հետ, որոնք հարցեր ունեին, ահա թե որն է առեղծվածը, հաղորդում է Spletnik.ru-ն:

Ամուսնալուծության գործով նիստը երկարաձգվում է, մինչդեռ դերասանը ցանկանում է ավարտել այն որքան հնարավոր է շուտ:

Հիշեցնենք, որ վերջ տալ 15 ամիս տևած ընտանեկան կյանքին որոշել է 30-ամյա Էմբեր Հերդը` մեղադրելով ամուսնուն տնային բռնության մեջ: 53-ամյա Դեփի ներկայացուցիչները համոզում էին դերասանուհուն գատնիության համաձայնագիր ստորագրել` ամուսնալուծությունը պակաս աղմկահարույց դարձնելու նպատակով: Սակայն Հերդը հրաժարվեց, և արևմտյան ԱԼՄ-ները շարունակում են գրել ամուսնալուծության գործընթացի ռեզոնանսային մանրամասների մասին: