Աստղեր

Բեյոնսե

Ամերիկյան նորաձևության խորհուրդը CFDA Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ ամփոփել է տարվա արդյունքները: Երեկոյի գլխավոր հերոսներ դարձան Մարկ Ջեյքոբսը, Թոմ Բրաունը և Բեյոնսեն, հաղորդում է Buro247.ru-ն:

CFDA Fashion Awards 2016 12_article

Ալեսանդրո Միկելե

CFDA Fashion Awards 2016 8_article

Օլսեն քույրերը

Անկեղծ ասած, CFDA-ի ժյուրիի որոշումները հաճախ զարմացնում են: Եվ նրանք, ովքեր, թվում է` թե ակնհայտ հաղթողներն են, հազվադեպ են մրցանակ ստանում: Այսպես, կանանց հագուստի լավագույն դիզայներ է ճանաչվել Մարկ Ջեյքոբսը, ով իր անվանակարգում հաղթել է The Row-ից Օլսեն քույրերին, Rodarte-ից Մալիվի քույրերին, Proenza Schouler-ի և Ջոզեֆ Ալտուզարուի դուետին: Թեև այն, ինչ վերջերս ստեղծում է Մարկ Ջեյքոբսը, վերը թվարկվածներից ամենաքիչ արդիականն է թվում:

CFDA Fashion Awards 2016 5_article

Նաոմի Քեմփբել

CFDA Fashion Awards 2016 14_article

Իրինա Շեյք

CFDA Fashion Awards 2016 10_article

Ջորդան Դանն

CFDA Fashion Awards 2016 9_article

Դաութսեն Քրյոզ

CFDA Fashion Awards 2016 6_article

Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլի 

CFDA Fashion Awards 2016 3_article

Էմիլի Ռատակովսկի

Տղամարդկանց հագուստի լավագույն դիզայներ է ճանաչվել Թոմ Բրաունը, իսկ ամենաոճային մարդու` Fashion Icon Award տիտղոսին է արժանացել Բեյոնսեն: Այս անգամ ապագա հաղթողի անունը ապրիլին` մինչ մրցանակաբաշխությունը, չեն հայտարաել, այնպես որ ներկաներից մեծ մասի համար դա անակնկալ էր: Հատկապես, երևի, Վանեսսա Ֆրիդմանի համար, ով գրել էր սենսացիոն հոդված, թե ինչու երգչուհուն չարժե տալ այդ տիտղոսը:

CFDA Fashion Awards 2016 7_article

Ալեսսանդրա Ամբրոսիո

CFDA Fashion Awards 2016 4_article

Թիլդա Սուինթոն

CFDA Fashion Awards 2016 11_article

Կոկո Ռոշա

CFDA Fashion Awards 2016 2_article 2

Քարլի Քլոս

CFDA Fashion Awards 2016 13_article

Քիրսթեն Դանսթ

Մյուս մրցանակակիրներն են`

Աքսեսուարների դիզայներ` Mansur Gavriel

Swarovski Awards` Բրենդոն Մաքսվելը կանանց անվանակարգում, Ալեքս, Մեթյու և Սանատա Օռլին` տղամարդկանց, Պոլ Էնդրյուն` աքսեսուարներում:

Geoffrey Beene Lifetime Achievement Award` Նորմա Կամալի

Founder’s Award` Դոննա Կառան

International Award` Ալեսանդրո Միկելե

Board of Directors’ Tribute` Դևիդ Բոուի