Երաժշտություն

Ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հանրությանն է ներկայացրել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երգը:

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` հատուկ այս խաղերի համար գրված երգն ունի «Սիրտ և հոգի» անվանումը: Այն կատարում են բրազիլացի DJ Տիագուինյոն և Պրոյոտային: Հեղինակների կարծիքով` այս երգն իր մեջ կրում է բրազիլական երանգներ և ոգի:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում:

Օգոստոսի 5-ից 21-ը աշխարհի 206 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար:

Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում: