Գեղեցկություն և առողջություն

Նորաձևությունը փոխվում է արագ և հաճախ։ Եղունգների խնամքը և մատնահարդարումն այդ իմաստով բացառություն չեն։ Կարճ տեսանյութում ցույց է տրված, թե ինչպես են հարյուր տարվա ընթացքում փոխվել հիմնական միտումներն ու ուղղությունները։

Խորհրդանշական է, որ ճչացող երանգներ, փայլեր և քարեր ներառող բազմաթիվ վերափոխումներից հետո կանայք կրկին վերադարձել են դարասկզբի նորաձևության միտումներին` հանգիստ երանգների ոչ շատ երկար եղունգներ։