Աստղային կյանք

«Ռեկորդ է սահմանում»,– ցնծում էին Փարիզում Բարձր նորաձևության շաբաթվա հյուրերը` նկատելով 33–ամյա Վոդյանովայի կլորացած փորիկը։

Այո, դա այդպես է` ռուս թոփ մոդելը և նրա ֆրանսիացի ընկեր Անտուան Առնոն պատրաստվում են երկրորդ համատեղ երեխայի ծննդին (առաջինը` Մաքսիմը, ծնվել է 2014 թվականի մայիսին)։ Այնպես որ, 2016 թվականի վերջին զույգը կունենա հինգ երեխա` Նատաշան և Անտուանը միասին դաստիարակում են անգլիացի լորդ Ջասթին Պորտմանի հետ ամուսնությունից ունեցած երեխաներին` որդիներ Լուկասին և Վիկտորին և դստերը` Նևային։

Наталья Водянова и Антуан Арно_article