Աստղային կյանք

«Մերկ սրտեր» («Обнаженные сердца») հիմնադրամի գաղափարային ոգեշնչող Նատալյա Վոդյանովան հինգերորդ անգամ մայր է դարձել: Ամռան առաջին շաբաթ օրը ռուս սուպերմոդելը իր ամուսին Անտուան Առնոյին (Berluti-ի գլխավոր տնօրեն) նվիրել է փոքրիկ ժառանգորդ:

Տղային կոչել են Ռոման, հաղորդում է Tatler.ru-ն:

«Վարդագույն ծովախեցգետնին» («Розовую креветку»), ինչպես նրան քնքուշ անվանում է Վոդյանովան, արդեն հիվանդանոցից բերել են տուն, որտեղ նրան շրջապատել են խնամքով հայրը, 10-ամյա քույր Նևան և երեք եղբայրները` 14-ամյա Լուկասը, 8-ամյա Վիկտորը և 2-ամյա Մաքսիմը:

Նատալյան չի թաքցրել երկրպագուներից ուրախ իրադարձությունը և Instagram-ի իր էջում հրապարակել է երեխայի փոքրիկ ոտիկի հուզիչ լուսանկարը: Նկարագրության մեջ Վոդյանովան գրել է. «Անցած շաբաթ, վաղ առավոտյան, մեր ընտանիքը ընդլայնվել է. տղա է` Ռոման: Փոքրիկ վարդագույն ծովախեցգետին: Ռոմաշկան արդեն տանն է: Նա արդեն սկսել է ճանաչել աշխարհը եղբայրների և քրոջ օգնությամբ: Եվ նրա հայրը` Անտուանը, շատ հպարտ է: Ես հոգնած եմ, բայց երջանիկ, և սպասում եմ ամռանը` հույսով, որ մի քիչ կհանգստանամ: Շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելիներ, ձեր հաղորդագրությունների և աջակցության համար»:

https://www.instagram.com/p/BGXjceqtpJb/?hl=en