Աստղեր

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը զարդարել է Paper ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկը: Պարբերականը պատրաստել է «1000 գեղեցիկ մարդ» նախագիծը և չէր կարող չհրավիրել աշխարհահռչակ գեղեցկուհուն: « Սև հովազը» հանդես է եկել ֆոտոշարքում մի քանի հիշվող կերպարներով և հարցազրույց տվել ամսագրին, հաղորդում է Spletnik.ru-ն:

Наоми Кэмпбелл_article (5)

Наоми Кэмпбелл_article (4)

Շապիկին 46-ամյա մոդելը կրել է Viktor & Rolf հանդերձանքը: Բացի այդ, նկարահանման ընթացքում աստղը կրել է Prada-ի, Dolce & Gabbana-ի, Stephane Rolland-ի և Maison Margiela-ի ստեղծագործությունները: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Նաոմին հիշել է վերջին տասնամյակների նորաձևությունը, որոնց դեմքն է նա եղել այն պահից ի վեր, երբ 16 տարեկանում առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին: Գեղեցկուհու խոսքով, նա հաճույքով փոխանցում է իր փորձը ստեղծարար նոր սերնդին:

Наоми Кэмпбелл_article (8)

Наоми Кэмпбелл_article (7)

Наоми Кэмпбелл_article (2)

«Ես աջակցում են երիտասարդ նկարիչներին, լուսանկարիչներին և մոդելներին: Եթե նրանցից ինչ-որ մեկը ինձանից խորհուրդ է հարցնում, ես հաճույքով փոխանցում եմ գիտելիքներս և հայտնում կարծիքս: Դրա դիմաց ինձ ոչինչ հարկավոր չէ», — ասել է Նաոմին:

Наоми Кэмпбелл_article (3)

Չնայած փոխարինելու եկած նոր սերնդի առկայությանը, սուպերմոդելը նախկինի պես ցանկալի հյուր է ցանկացած ամսագրի և գովազդային արշավի համար: Առաջարկում ենք գնահատել Paper-ի համար ստեղծած նրա կերպարները:

Наоми Кэмпбелл_article (6)