ArmStyle

Մնջախաղի սիրահարները, Ծաղկաձորի բնակիչներն ու հյուրերը օգոստոսի 10–ին դարձան զարմանահրաշ շոուի ականատեսը։ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի բացման շրջանակում բացօթյա բեմի վրա իրենց վարպետությունը ներկայացրեցին հայ և օտարերկրացի դերասանները։

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (8)

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (12)

Փառատոնի մասնակիցների թվում են «Ժիվոսվետ» մնջախաղի մանկական թատրոնն ու Սանկտ Պետերբուրգը ներկայացնող Հեքիաթի պետական տիկնիկային թատրոնը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող դերասան Ջոն Ջեյքոբսը, Ուկրաինան ներկայացնող Մնջախաղի արվեստի լաբորատորիան, Իրանը ներկայացնող «Աուրա» թատերախումբը, Վրաստանի մնջախաղի պետական թատրոնը, Գանան ներկայացնող Աֆրիկյան պարերի հիմնադրամը, Ֆրանսիան ներկայացնող հայտնի դերասան Վահրամ Զարյանը։

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (11)

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (9)

Հայաստանը ներկայացրել են «Անվերջ թատերական կղզի» մնջախաղի և պոեզիայի թատրոնը, Երևանի թատրոնի և կինոյի պետական համալսարանի ուսանողները, Հայաստանի մնջախաղի պետական թատրոնը, «Kalashyan Dancing» պարային խումբն ու «Մենք» խուլերի մնջախաղի թատրոն–ստուդիան։

Միջազգային փառատոնի մասնակիցները պատրաստել են բազմաժանր ներկայացումներ, սակայն նրանք բոլորը ներկայացնում են իրական կյանքը։

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (7)

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (4)

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (10)

«Իմ ներկայացումը պատմում է կյանքի և մարդկանց մասին, այն բաղկացած է մի քանի փոքր հատվածներից։ Ներկայացումս պատմում է առաջին ուսուցիչներիս, Մարսել Մարսոյի, դստերս, Փարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց մասին։ Սա շատ հուզիչ պատմություն է, որն անդրադառնում է աշխարհի բոլոր մարդկանց», – նշել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող դերասան Ջոն Ջեյքոսը, ով որոշել է օգտագործել Ֆլորա Մարտիրոսյանի երգերը` որպես իր ներկայացման երաժշտություն։

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (3)

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (2)

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (1)

Բացի դասական մնջախաղից, փառատոնի շրջանակում կներկայացվեն նաև պարային և ակրոբատիկ համարներ, վարպետության դասեր` օտարերկրացի դերասանների մասնակցությամբ, կկազմակերպվի Առաջին համաշխարհային կոնֆերանսը` Մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչի մասնակցությամբ։

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (6)

Փառատոնն անցկացվում է օգոստոսի 10-15-ը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

фестиваль пантомимы в Цахкадзоре 2016_article (5)

Այս տարի դերասաններն առաջին անգամ ելույթ ունեցան նաև Դիլիջանում։

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է։

Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍՍ / Գևորգ Պերկուպերկյանի