ArmStyle

Դիլիջանն առաջին անգամ հյուրընկալում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:

Գեղատեսիլ քաղաքի ամառային ամֆիթատրոնում իրենց յուրօրինակ համարները ցուցադրեցին Հայաստանը, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Վրաստանն ու Ուկրաինան ներկայացնող մասնակիցները։ Դերասանների բոլոր ելույթներն արժանանում էին բուռն ծափահարությունների։

фестиваль пантомимы в Дилижане 2016_article (2)

фестиваль пантомимы в Дилижане 2016_article (22)

фестиваль пантомимы в Дилижане 2016_article (24)

Մնջախաղի փառատոնը մեկնարկել է Ծաղկաձորում օգոստոսի 10–ին։ Բացի մնջախաղից, փառատոնի ծրագրում ներառված են եկեղեցական, պարային, ակրոբատիկ, աճպարարական համարներ։

Փառատոնին մասնակցում են Սերբիան, Վրաստանը, Իրանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունն ու Ֆրանսիան ներկայացնող թատերախմբերը։ Հաջորդ տարվանից փառատոնը կդառնա ամենամյա և կանցկացվի նաև Հայաստանի մյուս քաղաքներում։ Իսկ այս տարի բեմադրություններ են ներկայացվում Երևանի Հյուսիսային պողոտայում և Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում։

фестиваль пантомимы в Дилижане 2016_article (32)

фестиваль пантомимы в Дилижане 2016_article (20)

фестиваль пантомимы в Дилижане 2016_article (6)

Հայաստանը Մնջախաղի 5–րդ փառատոնում կներկայացնեն Մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաև Մնջախաղի թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն–ստուդիան։

фестиваль пантомимы в Дилижане 2016_article (17)

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետության դասեր, նախատեսված է նաև Առաջին համաշխարհային կոնֆերանսը` Մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչի մասնակցությամբ, ով աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան, միմոս և կատակերգու Մարսել Մարսոյի աշակերտն է։

фестиваль пантомимы в Дилижане 2016_article (19)

фестиваль пантомимы в Дилижане 2016_article (16)

«Փառատոնն իր գոյության ընթացքում դարձել է սիրելի և սպասված իրադարձություն։ Հանդիսատեսի թիվը տարեց տարի ավելանում է։ Կարող եմ ասել, որ մեր փառատոնը բոլորի համար է, քանի որ մնջախաղի ժանրը թարգմանության կարիք չունի», – նշեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի կազմակերպիչ Ժիրայր Դադասյանը։

фестиваль пантомимы в Дилижане 2016_article (4)

Փառատոնի օրերին գործում է Երևան-Ծաղկաձոր-Երևան անվճար երթուղին:

Փառատոնն անցկացվում է օգոստոսի 10-15-ը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է։

Լուսանկարները` ԱՐՄԵՆՊՐԵՍՍ / Էդուարդ Սեպետչյան