Երաժշտություն

Երգչուհի Օլգա Օռլովան ծանր է տանում մտերիմ ընկերուհու` Ժաննա Ֆրիսկեի մահը, ով նրա գործընկերուհին էր «Блестящие» խմբում։ Ժաննայի մահը ցնցում էր դերասանուհու համար։ Իր բլոգում Օլգան հաճախ է Ֆրիսկեի հետ լուսանկարներ հրապարակում։ Նա ջերմությամբ է հիշում այն ժամանակը, երբ նրանք Ֆրիսկեի հետ անհոգ էին ու երջանիկ։

Օլգան բազմիցս է բանաստեղծություններ նվիրել ընկերուհուն, իսկ այժմ որոշել է Ժաննայի հիշատակին երգ ձայնագրել, հաղորդում է Cosmo.ru–ն։

«Հարգելի՛ ընկերներ։ Ինձնից երկար էին սպասում այս երգը, և ահա, վերջապես… Մաքսիմ Ֆադեևի հետ համահեղինակությամբ ներկայացնում են ձեր ուշադրությանը մի երգ, որը չի կարող անտարբար թողնել որևէ մեկի։ Վստահ եմ, որ այն արձագանք կգտնի միլիոնավոր մարդկանց սրտերում, քանի որ այդ թեման մոտ է յուրաքանչյուրին… Ես այն նվիրել եմ Ժաննային։ Դա իմ պարտքն է։ Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար»,– գրել է Օռլովան Instagram–ում։

Հայտնի է, որ Օլգա Օռլովան դարձել է Ժաննա Ֆրիսկեի և Դմիտրի Շեպելևի երկամյա որդու՝ Պլատոնի կնքամայրը։ Վերջերս «Այսօր երեկոյան» հաղորդման եթերում Օլգան պատմեց, թե ինչպես է մեծանում Ժաննայի որդին` «Պլատոնի հիանալի, ակտիվ, ուրախ, խելացի բալիկ է,– պատմեց երգչուհին։ – Արդեն խոսում է։ Շատ եմ սիրում իմ սանիկին, հնարավորինս հաճախ եմ նրա հետ տեսնվում։ Կփորձեմ լավ կնքամայր լինել նրա համար»։