ArmStyle

Երգիչ Միհրան Ծառուկյանը ներկայացրել է իր նոր «Սիրտ ունեմ» երգի տեսահոլովակը Youtube-ի իր պաշտոնական ալիքում:

«Իմ շատ սիրելի՛ երկրպագուներ, վերջապես ձեր դատին եմ հանձնում ինձ համար շատ կարևոր մի աշխատանք՝ իմ նոր «Սիրտ ունեմ» տեսահոլովակը։ Ուզում եմ շնորհակալություններս հայտնել տեսահոլովակի ռեժիսոր Կարեն Ամյանին, սցենարի հեղինակներ Արտուշ Գևորգյանին և Վահան Մովսեսյանին, երաժշտության և խոսքերի հեղինակ Արման Անտոնյանին, համահեղինակ և գործիքավորող Մարտին Միրզոյանին, իմ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանին, ողջ անձնակազմին, ովքեր աշխատել են այս տեսահոլովակի շուրջ և, իհարկե, ձեզ, իմ սիրելի հանդիսատես։ Հուսով եմ ձեզ դուր կգա իմ նոր աշխատանքը», — գրել է երգիչը Facebook-ի իր էջում: