Աստղային կյանք

Պապարացիները լուսանկարել են Օռլանդո Բլումին և Քեթի Փերիին ծովային զբոսանքի ժամանակ։ Սերֆինգի համար նախատեսված տախտակով սահելիս դերասանն ամբողջությամբ մերկացել է` թողնելով միայն գլխարկը։ Լողափին նա կրկին հագել է լողավարտիքը, սակայն պապարացին արդեն հասցրել էր լուսանկարել։

Орландо Блум и Кэти Перри_article

Չնայած որ լուսանկարը հրապարակած Just Jared տաբլոիդը փակել էր կադրի ամենահետաքրքիր հատվածը, ուշադիր ընթերցողները կարող են նկատել բավականին հետաքրքիր մի բան` նայելով Օռլանդոյի ոտքի վրա հայտնված ստվերին, հաղորդում է Dni.ru–ն։

Орландо Блум и Кэти Перри_article

Օգտատերերը բավականին բուռն են արձագանքել հրապարակմանը։ «Օռլանդո Բլում, ինչու՞ փչացրեցիր հոգեկանս», – Twitter–ում գրել է բրիտանացի դերասանի ռուս երկրպագուհիներից մեկը։ «Չէ որ ես….իսկ դու….էխ», – ավելացրել է նա։

Դերասանն ակնթարթորեն դարձել է բազմաթիվ ինտերնետ–մեմերի հերոս։ Տարբեր երկրների բնակիչները սկսել են համացանցում հրապարակել հայտնի մարդկանց լուսանկարները, որոնց ձեռքում հեռադիտակ է, իբր նրանք նայում են մերկ Օռլանդոյին։