Աստղեր

46-ամյա Մերայա Քերին, պատրաստվելով հարսանիքին, շատ է նիհարել: Միլիարդատեր Ջեյմս Փեքերի հետ եկրար սպասված պսակադրության արարողությունը, որը պետք է տեղի ունենար ամռանը, տեղափոխվել է աշուն, և երգչուհին էլ ավելի ջանասիրաբար է պատրաստվում իրադարձությանը:

Հանգստյան օրերին Քերին հրավիրված էր Լաս Վեգասի երեկույթներից մեկին, որտեղ հաճույքով բոլորին ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը, հաղորդում է lady.mail.ru-ն` հղում անելով People-ին: Իհարկե, այդ նպատակով ընտրված զգեստը, մեղմ ասած, տարօրինակ էր:

Мэрайя Кери_article (2)

Լուսանկարիչների և հանրության առաջ Մերայան հայտնվել է կորսետով, կախակապերով զուգագուլպաներով և կաշվե բաճկոնով: Ցնցող ազդեցությունն ապահովված էր. ողջ երեկույթի ընթացքում հյուրերը գուշակում էին` արդյոք երգչուհին մոռացել է հագնել կիսաշրջազգեստը, թե հատուկ էր այդպես մտածված: Անձամբ Քերիին հագուստի ստորին հատվածի բացակայությունը չէր մտահոգում: Նա սիրաշահող ժպտում էր լուսանկարիչներին և ցուցադրում իր նոր կազմվածքը:

Oooooooh that might be pow!!

A photo posted by Mariah Carey (@mariahcarey) on

Նշենք, որ նիհարելուց հետո Մերայան սկսել է կանոնավոր կերպով մերկանալ հանրության առաջ: Նրա բեմական հագուստն ավելի անկեղծ է դարձել, իսկ Instagram-ի իր էջում երգչուհին հրապարակում է բազմաթիվ լուսանկարներ` ներքնազգեստով և էպատաժային տարօրինակ հագուստով: Հարկ է նշել, որ նման վարքի համար երկրպագուները ակտիվորեն քննադատում են աստղին:

https://www.instagram.com/p/BG0-koWLeO3/