Աստղային կյանք

Մեգան Ֆոքսը և Բրայան Օսթին Գրինն արդեն ունեն երեք որդի` ավագը` Նոան, միջնեկը` Բոդին և կրտսերը` Ջորնի Ռիվերը, ով բարեհաջող լույս աշխարհ է եկել օգոստոսի 4-ին: Մայրիկը և նորածինն արդեն դուրս են գրվել ծննդատնից և գտնվում են տանը` շրջապատված մեծ ընտանիքի անդամների խնամքով, հաղորդում է Tatler.ru-ն:

Ընդ որում, նորածնի սեռը անակնկալ չէր: Երեխայի լույս աշխարհ գալուց առաջ սեռը հայտնել էր Մեգանի հայրը` Ֆրանկլին Ֆոքսը: «Նա հիանալի մայր է: Եվ ես ուղղակի չեմ հավատում, որ նա շուտով արդեն երրորդ որդուն կունենա», — հայտնել է նա լրագրողներին: