Աստղային կյանք

Մեգան Ֆոքսը երրորդ երեխային է սպասում. այս հանգամանքը հայտնի է դարձել նախորդ երկուշաբթի Լաս Վեգասում կայացած միջոցառման ժամանակ, որտեղ 29–ամյա գեղեցկուհին հայտնվել է նկատելիորեն կլորացած փորիկով, հայտնում է Tatler.ru–ն։

CinemaCon 2016 - Gala Opening Night Event: Paramount Pictures Exclusive Presentation

Պաշտոնական հայտարարություն Մեգանը չի արել, այնպես որ ԶԼՄ–ները պետք է միայն գուշակություններ կատարեն, թե ով է երեխայի հայրը, հնարավոր է, դա դերասանուհու ամուսին Բրայան Օսթին Գրինն է, ումից նա արդեն երկու երեխա ունի` Նոան և Բոդին (այժմ ամուսիններն ապահարզանի փուլում են)։

Меган Фокс 3_article

Իսկ հնարավոր է` թխահեր գեղեցկուհու անձնական կյանքում կա ինչ–որ մեկը, ում նա թաքցնում է հետաքրքրասեր տաբլոիդներից։

Меган Фокс 4_article