Աստղային կյանք

Մարիա Շարապովայի անձնական կյանքը, թվում է, թե կարգավորվում է. թենիսիստուհին հանդիպում է մոդել Անդրես Վելեկոսոյի հետ: Օրերս Hola! ամսագրի լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարել զույգին Փարիզում. Մարիան և Անդրեսը ձեռքերը միահյուսած զբոսնում էին քաղաքով և միանգամայն երջանիկ տեսք ունեին:

Շարապովան և Վելեկոսոն իրենց հարաբերություններն առայժմ պաշտոնապես չեն հաստատել, սակայն սիրահարներին արդեն առաջին անգամը չէ, որ տեսնում են միասին: Coachella-ի այս տարվա փառատոնին թենիսիտուհին ներկա էր Անդրեսի ընկերակցությամբ, հաղորդում է Spletnik.ru-ն:

Марии Шарапова и Андрес Велекосо-article

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարապովան մի քանի տարի հանդիպել է թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի հետ, որից բաժանվելու մասին նա հայտարարել է անցած ամառ (Դիմիտրովն այժմ հանդիպում է Նիկոլ Շերզինգերի հետ): Անդրես Վելեկոսոն նախկինում հարաբերություններ է ունեցել երգչուհի Քայլի Մինոուգի հետ: Հինգ տարվա սիրավեպից հետո 2013 թ.-ին զույգը բաժանվել է: