Աստղային կյանք

Հայտարարելով Մայլի Սայրուս–Լիամ Հեմսուորթ աստղային զույգի վերամիավորման մասին` թաբլոիդները սկսել են քննարկել նրանց հարսանիքի մասին պտտվող լուրերը (առավել ևս, որ Մայլին արդեն հանել է զարդատուփից 2012 թվականին Լիամի նվիրած ամուսնական մատանին), իսկ մեմ ամիս անց արդեն նրանց ամուսնացած են հայտարարել։ Ասում են, թե զույգը գաղտնի է ամուսնացել։ Ընդ որում` դեռևս Սուրբ ծնունդին հեռավոր Ավստրալիայում` փեսացուի հայրենիքում, հայտնում է Spletnik.ru–ն։

Լուրերը սկիզբ են առել Life&Style–ից, իսկ DailyMail.com–ը որոշել է պարզել` կապվելով Մայլիի և Լիամի ներկայացուցիչների հետ։ Պարբերականի ներկայացուցիչները հայտնում են, որ պաշտոնական տեղեկություն չկա, սակայն զույգին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ սիրեցյալներն արդեն ամուսնացած են և միմյանց անվանում են «կինս», «ամուսինս»։ Նրանց հարսանիքը, ըստ լուրերի, կայացել է միայն ամենամտերիմների և հարազատների ներկայությամբ, որոնց աչքի առաջ սիրահարները փոխանակել են արմավենու տերևներից պատրաստած մատանիներ։

Սակայն այդ իմպրովիզացված արարողությունը չի կարող պաշտոնական համարվել, այնպես որ մոտ է նաև ավանդական ճոխ հարսանիքը, որը կարող է կայանալ հաջորդ ամսվա վերջին։

Այնուամենայնիվ, չենք զարմանա, եթե սիրահարներն իսկապես գաղտնի ամուսնացած լինեն` որոշելով առանց աղմուկի անել ամեն ինչ։