Աստղեր

ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել է դերասան Ջերոմ Սիլբերմանը, ով հայտնի էր Ջին Ուայլդեր կեղծանունով: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:

Դերասանի մահվան լուրը հաստատել է նրա զարմիկը: Մահվան պատճառը Ալցհայմերի հիվանդության հետևանքով առաջացած բարություններն են:

Ուալդերը 1971 թ.-ի «Վիլի Վոնկան և շոկոլադե գործարանը» ֆիլմում կատարել է գլխավոր դերը: Ֆիլմը լավագույն երաժշտության համար առաջադրվել է «Օսկարի», իսկ դերասանը` «Ոսկե գլոբուսի»` լավագույն դերասան անվանակարգում: Բացի այդ, դերասանը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի»` որպես երկրորդական պլանի լավագույն դերասան «Պրոդյուսերները» (1971) ֆիլմում և լավագույն ադապտացված սցենար անվանակարգում ` «Երիտասարդ Ֆրանկենշտեյնը» (1974) ֆիլմի համար: 2003 թ.-ին նա դարձել է «Էմմի» մրցանակակիր` որպես լավագույն հրավիրված դերասան կատակերգական հեռուստասերիալում:

Բացի այդ, Ուայլդերն ուժերը փորձել է նաև պրոդյուսերի, ռեժիսորի դերերում և մի քանի գիրք հրատարակել:

Մի քանի տարի առաջ դերասանը լայն ճանաչում ստացավ ինտերնետում` «Վիլի Վոնկան և շոկոլադե գործարանը» ֆիլմից կադրի շնորհիվ: Ուայլդերը դարձել է «Condescending Wonka» մեմի հերոս (Ռունետում օգտագործվում է («Դե, պատմիր ինձ…») տարբերակը):

Ну давай, расскажи мне..._article