Աստղային կյանք

ԱՄՆ–ում կյանքի 73–րդ տարում մահացել է կանադացի երգչուհի Սելին Դիոնի ամուսինը և նրա մենեջերը` Ռենե Անժելիլը։ Այդ մասին ասվում է Անժելիլի Facebook-ի էջում, գրում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Ինչպես ասվում է հաղորդման մեջ, Ռենե Անժելիլը մահացել է «Լաս Վեգասի իր տանը կոկորդի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո»։

Երգչուհին ընդհատել է իր համերգային գործունեությունն ամուսնուն խնամելու համար։

Առաջին անգամ Անժելիլին կոկորդի քաղցկեղ են ախտորոշել 1998 թվականին, վիրահատությունից հետո նա հայտարարել էր, որ առողջ է։ 2013 թվականին նա վիրահատվել է երկրորդ անգամ, քանի որ բժիշկները կրկին ուռուցք են հայտնաբերել։

Անժելիլն ու Դիոնն ամուսնացել են 1994 թվականին, ունեն երեք երեխա` ավագ որդին 14 տարեկան է, իսկ երկվորյակ տղաները ծնվել են 2010 թվականի աշնանը։

Ավելի վաղ Անժելիլը դարձել էր Սելին Դիոնի մենեջերը նրա ընտանիքի խնդրանքով, երբ Դիոնը 12 տարեկան էր։ Դիոնի եղբայրը «Ce n’était qu’un rêve» («Դա միայն երազ էր») ձայնագրությունը երաժշտական մենեջեր Ռենե Անժելիլին, ում անունը հայտնաբերել էր Ժանեթ Ռենոյի ալբոմի վրա։

1981 թվականին Անժելիլը գրավադրել էր իր տունը, որ ֆինանսավորի սկսնակ երգչուհու առաջին ձայնագրությունը։