ArmStyle

Նախօրեին Իսպանիայում երկարատև հիվանդության հետևանքով մահացել է հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը, գրում են հայկական լրատվամիջոցները։

Թադևոսյանն ընդամենը 40 տարեկան էր։ Նա 16 հեռուստանախագծերի, երկու հեռուստասերիալների հեղինակ էր, նկարահանել է հարյուրավոր տեսահոլովակներ։ Թադևոսյանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր էր, 2010 թ.–ին ճանաչվել էր «Տարվա լավագույն ռեժիսոր»։