Գրքեր

Հրատարակվել է Հոգվարթսի հրաշագործ Հարրի Փոթերի մասին ութերորդ գիրքը` «Հարի Փոթերը և անիծված երեխան», հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ՏԱՍՍ-ին:

Վաճառքն ամբողջ աշխարհում սկսվել է կիրակի` հուլիսի 31-ին, տեղական ժամով կեսգիշերին: Waterstones բրիտանական գրախանութների 140 խանութներում պրեմիերայի կապակցությամբ գիշերն անցկացվել են մրցույթներով հատուկ երեկույթներ, այդ թվում, նաև զգեստավորված: Ամենից մեծ թափով գրքի լույս աշխարհ գալը նշել են Լոնդոնի, Էդինբուրգի և Մանչեսթերի գրախանութներում: