Աստղեր

Հայտնի է դարձել, թե «Օսկար 2016»–ի շեֆ խոհարարներն ինչ կերակրատեսակներ են հրամցնելու մրցանակաբաշխության հյուրերին, հայտնում է wmj.ru-ն։

Այս տարի afterparty-ի ճաշացանկը մշակել է ավստրալացի հայտնի շեֆ խոհարար Վոլֆգանգ Պակը։ Կինոարվեստի ակադեմիայում այդ հրաշագործին անվերապահորեն վստահում են` խոհարարը կազմում է Նահանգապետի պարահանդեսի ճաշացանկն արդեն 22 անգամ։ Ինչո՞վ նա կզարմացնի «Օսկարի» ժամանակ։ Արարողության ճաշացանկը երբեք չի կրկնվում։ Բացառություն են կազմում միայն 24 կարատանոց ոսկով պատած արձանիկի տեսքով շոկոլադե կոնֆետները։

Կազմակերպիչների խոսքով, այս տարի ճաշացանկը բացառապես ծովային կլինի։ Ֆուրշետային սեղաններին կլինեն 1300 ոստրե, 10 կգ խավիար, 6.5 հազար ձկան կանապեներ փոքրիկ «օսկարների» տեսքով, ծովախեցգետիններ, խեցգետիններ, վայրի դեղնապոչ և սևաթև թունա ձուկ։

Խոհարարները կպատրաստեն նաև հավակնորդների սիրած ավանդական կերակրատեսակները։ Օրինակ՝ Ադելին շատ է դուր եկել հավի մսով կուտապը։ Նախորդ «Օսկարի» երեկոյից այստեղ կրկնվի նաև պանրե պաստան տրյուֆելներով, իսկ նոր կերակրատեսակներից կառաջարկվի սև լոբով արքայական խեցգետին և բանջարեղենային գասպաչո՝ խաղողով և նուշով։

Եվ, բնականաբար, կլինի աղանդերի հսկայական սեղան` բրաունի, թխվածքներ, մակարոններ, ազնվամորու սոուսով համեղ քաղցրաբլիթներ, մուսս, շոկոլադե շատրվան և այլն։

Ի դեպ, ճաշացանկը կազմելիս Վոլֆգանգ Պակը փորձել է փոխանցել հավակնորդների որոշ ֆիլմերի մթնոլորտն ու հարդարումը։ Օրինակ՝ ֆուրշետի ընթացքում կհայտնվի բանջարեղենով փոքրիկ բոստան, ինչպես «Մարսիացի» ֆիլմում։

300 խոհարարներից բաղկացած թիմին մրցանակաբաշխության գիշերվա համար պետք կլինի պատրաստել ավելի քան 50 տարբեր կերակրատեսակներ ավելի քան 1.5 հազար մարդու համար։