Աստղային կյանք

TMZ պարբերականը ձեռք է բերել տեսանյութ նախկին ամուսիններ Ջոննի Դեփի և Էմբեր Հերդի վիճաբանությամբ։

Տեսանյութում Դեփը նյարդային գրգռվածության վիճակում քայլում է խոհանոցում և խոսում Հերդի հետ, ապա լցնում է մեկ բաժակ գինի: Հերդը ասում է, որ նա արդեն մեկ շիշ խմել է, որից հետո Դեփը դուրս է գալիս ափերից, շպրտում բաժակը և հարվածում դերասանուհու հեռախոսին, հավանաբար, փորձելով այն խլել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով, այս տեսանյութը նկարահանվել է այն միջադեպից մի քանի ամիս առաջ, երբ, ինչպես պնդում է Հերդը, Դեփը հարվածել է նրան:

Դեփին մոտ կանգնած աղյուրները հայտարարել են, որ տեսանյութը «շատ խմբագրված» է և կան պահեր, երբ Հերդը ժպտում է և սադրում Դեփին ագրեսիայի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին Ջոննի Դեփի և Էմբեր Հերդի ամուսնալուծության գործի ժամանակ հանդես կգա որպես վկա: Հերդը մեղադրում է Դեփին տնային բռնության մեջ: