TV

Հրապարակվել է «Գահերի խաղը» սերիալի նոր թիզերը, որը կարելի է դիտել YouTube–ում։ Վեցերորդ սեզոնի մասին մանրամասներ տեսահոլովակը չի ներկայացնում` հեռուստադիտողին է ներկայացվում Բազմադեմ աստծո տաճարը` հեռուստաշոուի մահացած և դեռ կենդանի հերոսների գլուխներով։

Ինչպես հայտնում է Gazeta.ru–ն, հղում անելով Variety–ին, սերիալի այն կարգախոսը, որ բոլոր մարդիկ պետք է մահանան, այժմ ավելի չարագույժ է երևում։

«Գահերի խաղի» վեցերորդ սեզոնի պրեմիերան նշանակված է ապրիլի 24–ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գահերի խաղի» նոր սեզոնի լուսանկարը կարող է դառնալ սերիալի պատմության ամենավատ սփոյլերը։