Աստղային կյանք

Հոլիվուդյան դերասանուհի Հոլլի Բերին Instagram–ում էջ է բացել և հրապարակել առաջին թոփլես լուսանկարը։

Լուսանկարի տակ նա գրառում է կատարել` մասնավորապես նշելով. «Շատ եմ սիրում լուսանկարչության արվեստն ու նրա ունակությունը մարմնավորելու և արտացոլելու մեր զարմանահրաշ աշխարհը։ Ուրախ եմ կիսվել ձեզ հետ բնության, արվեստի, նորաձևության հանդեպ իմ սիրով` հուսալով, որ դա ձեզ կոգեշնչի և կուրախացնի»։

Աստղի Instagram–ի էջին մոտ մեկ օրում բաժանորդագրվել է 142 հազար օգտատեր։