Աստղային կյանք

Հոլիվուդյան սիրված դերասան, 55–ամյա Էդի Մերֆին իններորդ անգամ հայր է դարձել։

Նորածին աղջիկը նրա և իր սուպերմոդել ընկերուհու` Փեյջ Բաթչերի առաջին համատեղ և մոդելի առաջին երեխան է։ Աղջկան անվանակոչել են Իզի Ունա Մերֆի։ Երեխան և մայրիկն իրենց լավ են զգում, հայտնում է runovosti.ru-ն` հղում անելով USA Today–ին։

Հոլիվուդյան կատակերգությունների աստղը տարբեր կանանցից ունի 4 աղջիկ և 4 տղա։ Աղբյուրը հավելում է, որ Մերֆին և Բութչերը հանդիպում են 2011թվականից։