ArmStyle

Ովքեր չեն հասցրել կինոթատրոններում դիտել «Հյուսիս–Հարավ» արկածային կատակերգությունը` հայտնի հայ դերասանների և երաժիշտների մասնակցությամբ, կարող են դիտել ֆիլմը համացանցում։

«Հյուսիս–Հարավ» ֆիլմը պատմում է չորս ընկերների մասին, որոնց բնականոն հունով ընթացող կյանքը գլխիվայր է շուռ գալիս ընկերներից մեկի` Նվերի պատճառով, ով որոշում է կատարել օլիգարխ Լամբերտ Խաչատուրովիչի ինքնատիպ պատվերը։

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են ռեփերներ, «Հայ տղեք» խմբի նախկին անդամներ Միշոն և HT Հայկոն, դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Դավիթ Թովմասյանն ու Մկրտիչ Արզումանյանը, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն։ Ֆիլմում նաև հանդես են գալիս «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանն ու երգչուհի Սոնա Շահգելդյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը։