Աստղային կյանք

Մեգան Ֆոքսը չի վերամիավորվել իր նախկին ամուսնու` 42-ամյա Բրայան Օսթին Գրինի հետ, որից երրորդ երեխային է սպասում, հայտնում է Woman.ru-ն:

Մեգան Ֆոքսի և Բրայան Օսթին Գրինի երկրպագուները ուրախացան` իմանալով, որ դերասանուհին շուտով նախկին ամուսնուն կպարգևի երրորդ երեխային, քանի որ շատերը որոշեցին, որ զույգը անպայման կվերամիավորվի: Սակայն, ինչպես հավաստիացնում են նախկին զույգին մոտ կանգնած աղբյուրները, Մեգանը չի պատրաստվում լոսանջելեսյան դատարանից հետ կանչել ապահարզանի փաստաթղթերը:

«Մեգանը երջանիկ է, որ հղի է, թեկուզ և չէր նախատեսել: Ընդ որում, դերասանուհին հայտարարել է Բրայանին, որ չի արգելում նրան իր կողքին գտնվել և հոգ տանել, սակայն մինչ այժմ էլ վստահ չէ նրա զգացմունքներում և չի ցանկանում Բրայանին նորից իր ամուսինը կոչել», — պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Զույգի ընկերներից մեկը ակնարկել է նույն հարցազրույցում, որ հնարավոր է, որ Ֆոքսը չի ուզում նորից իր ամուսնու հետ ապրել նաև այն պատճառով, որ ցանկանում է սեփական ֆինանսներն ապահովագրել նախկին ամուսնու ոտնձգություններից: Հիշեցնենք, որ 2013 թ.-ի վերջին ամուսինները լուրջ վիճել էին դերասանի չափից դուրս շատ ծախսերի պատճառով: «Մեգանը բողոքում էր, որ նրանք Բրայանի հետ ապրում են «իրենց գրպանին ոչ հարիր»:

Մինչ Մեգանը վճարում էր սպասարկող անձնակազմին` այգեպանին, սպասուհուն, փոքրիկ Նոյի դայակներին, Բրայանը զվարճանում էր` թռչելով մասնավոր ինքնաթիռներով և գնում իր համար թանկարժեք զարդեր», — նշում է դերասանուհու ընկերը:

Հնարավոր է, որ այժմ Մեգանը պարզապես վախենում է, որ Բրայանը, վերադառնալով ընտանիք, կրկին կսկսի վատնել փողերը, իսկ եթե նրանք, ամեն դեպքում, բաժանվեն, ապա «Ninja Turtles» ֆիլմի աստղը կվճարի նախկին ամուսնուն ֆիքսված ալիմենտներ: Իրենց ամուսնության վերջին տարվա ընթացքում հենց երիտասարդ մայրն էր ընտանիքի հիմնական վաստակողը, քանի որ Գրինը չէր նկարահանվում առողջական լուրջ խնդիրների պատճառով: