Գեղեցկություն և առողջություն

«ԱՌԿԱ Style»-ը խորհրդակցել է դիմահարդար Ռուզաննա Դավթյանի հետ այն մասին, թե ինչ դիմակներ է հարկավոր օգտագործել դեմքի մաշկը սնուցելու համար, ինչը հատկապես կարևոր է ձմռանը։

Բանանի դիմակ

Քառորդ բանանը, կես գդալ սնուցող կրեմը, մի քանի կաթիլ կիտրոնի հյութն ու ձիթապտղի յուղը խառնել մինչև դառնա համասեռ զանգված։

Սպիտակուցային դիմակ

Մեկ ձվի սպիտակուցը խառնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութի հետ։

Մեղրային դիմակ

Մեկ թեյի գդալ մեղրը խառնել 30 կաթիլ կիտրոնի հյութի հետ։

Գազարի դիմակ

Քերիչով անցկացրած գազարը խառնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղի հետ։

Կաթնաշոռի դիմակ

Մեկ ճաշի գդալ կաթնաշոռը խառնել մեկ–երկու ճաշի գդալ կաթի հետ։ Որքան չոր է մաշկն, այնքան ավելի յուղային կաթնաշոռ է հարկավոր օգտագործել։

Դիմակներն անհրաժեշտ է քսել մաքուր մաշկի վրա 10–20 րոպեով։ Այնուհետև լվանալ գոլ ջրով։ Խորհուրդ է տրվում օգտագործել դիմակները 3 օրը մեկ հերթականությամբ։

Դիմահարդարը երաշխավորում է, որ արդեն մեկ շաբաթից ձեր դեմքի գույնը կլավանա, կհարթվեն մանր կնճիռները, իսկ մաշկը կունենա ավելի առողջ և խնամված տեսք։