Աստղային կյանք

Հայտնի դերասանուհի Հիլարի Սուոնքը նշանադրվել է մարզիչ Ռուբեն Տորեսի հետ։

«Մենք արշավի էինք գնացել, և հանկարծ դա կատարվեց։ Ուրախ եմ հայտնել ձեզ այդ անհավանական և ցնցող լուրը… Մենք նշանվել ենք իմ սիրելի Ռուբենի հետ»,– գրել է Սուոնքն իր Instagram–ում։

https://www.instagram.com/p/BDRGgiOp7ee/

Հիլարի Սուոնքը և Ռուբեն Տորեսը սկսել են հանդիպել 2015 թվականի գարնանը։ Մինչ այդ Սուոնքն ամուսնացած էր դերասան Չադ Լոուի հետ։ 2006-2012 թվականներին դերասանուհին հանդիպում էր իր գործակալ Ջոն Քեմփսիի հետ։

Ռուբեն Տորեսը նախկինում պրոֆեսիոնալ թենիսիստ է եղել, այժմ մարզիչ է։