Նորաձևություն

Կոշիկի հանրաճանաչ ռուսաստանաբնակ հայ դիզայներ Ալեքսանդր Սիրադեղյանը (Aleksander Siradekian) ներկայացրել է իր նոր ամառային հավաքածուն, գրում է Vogue Russia ամսագիրը:

Aleksander Siradekian_article

Aleksander Siradekian 8_article

Aleksander Siradekian 4_article

Carousel անվանումով հավաքածուում բացի ավանդական բարձրակրունկ կոշիկներից ներառվել են նաև ամառային տափակ մոդելներ, հողաթափեր, բոկոտիկներ և բափուճներ` զարդարված ժապավեններով և երիզով:

Aleksander Siradekian 7_article

Aleksander Siradekian 10_article

Aleksander Siradekian 11_article

Aleksander Siradekian 3_article

«Մեր երիտասարդ ապրանքանիշի համար սա ինքնատիպ փորձ է. ըստ ավանդույթի` ներկայացումից մինչև խանութներում հայտնվելը, անցնում է ամենաքիչը կես տարի, իսկ այս ամառ մենք հնարավորություն ենք ընձեռում մեր հաճախորդներին չսպասել և ձեռք բերել կոշիկներն անմիջապես ներկայացումից հետո: Այժմ նորաձևությունը շատ փոփոխական է, իսկ հաճախորդը` ճափազանց հմտացած, և, հնարավոր է, նման պրակտիկան ավանդական կդառնա մեր ապրանքանիշի համար», — նշել է դիզայները:

Aleksander Siradekian 2_article

Aleksander Siradekian 5_article

Aleksander Siradekian 6_article

Հավաքածուում ներկայացված են նուրբ երկնագույն, կարմիր և մարմնագույն երանգների կոշիկներ, ինչպես նաև փայլուն ոսկեգույն և արծաթագույն մոդելներ: