ArmStyle

Հայ երգչուհի Դիանա Դիկովսկին կատարեց «Դլե Յաման»–ն «Ուկրաինայի ձայնը» շոուի վեցերորդ սեզոնի կույր դիտումների եթերում` առաջացնելով ժյուրիի և հեռուստադիտողի հիացմունքը։

Դիանան բազմաթիվ մրցույթների և փառատոների մրցանակակիր է, ելույթ է ունենում ջազի համաշխարհային կատարողների հետ, մասնակցում է բազմաթիվ բարեգործական նախագծերի, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, Իգոր Բուտմանի ջազ ակումբի ռեզիդենտ է։ 2014 թվականին Դիանան մենահամերգներով ելույթ է ունենում Երևանում և Գյումրիաում, 2015 թվականին` Երևանում։

Կատարումը ցնցեց ժյուրիի անդամներին` Թինա Կարոլին, Իվան Դորնին, Սվյատոսլավ Վակարչուկին և Ալեքսեյ Պոտապենկոյին։ Նրանք բոլորը շրջվեցին դեպի մասնակիցը, և նրանցից յուրաքանչյուրը փորձեց գրավել Դիանային իր կողմը։ Դիանան նախընտրությունը տվեց Իվան Դորնին։

Երգչուհին իրեն շատ հակիրճ ներկայացրեց։

«Անունս Դիանա Դիկովսկի է, 38 տարեկան եմ և ժամանել եմ Երևանից։ Բոլորովին վերջերս վոկալով մարդկանց բժշկելու պարգև է բացահայտվել ինձ մոտ»,– ասաց Դիանան։