Նորաձևություն

Հայ դիզայներ Լիլիթ Մարգարյանը հատուկ դեֆիլե կներկայացնի ARMENIAN EUROPE MUSIC AWARDS PARIS 2017–ում, ասվում է միջոցառման Facebook–ի էջում։

ARMENIAN EUROPE MUSIC AWARDS PARIS 2017 պարգևատրման արարողությունն առաջին անգամ կանցկացվի 2017 թվականի մարտի 26–ին Փարիզում, ZÉNITH-PARIS LA VILETTE համալիրի բեմում։ Արարողությանը կմասնակցի նաև հայ երգչուհի Քրիստինե Պեպելյանը։

Լիլիթ Մարգարյանը կդառնա արարողության պաշտոնական գործընկեր։ Նա հայկական նորաձևության հիմնադիրներից է և աչքի է ընկնում առանձնահատուկ –ճաշակով։

Մարգարյանի հավաքածուներն առանձնանում են գեղարվեստական լուծումների և արդիական ու պատմական դետալների համադրությամբ։

Յուրաքանչյուր հավաքածու անմոռանալի պատմություն է դառնում դրանում օգտագործված զարդանախշերի և գործվածքների շնորհիվ։

Հիմնելով «LILIT FASHION» ստուդիան` Մարգարյանը 1996 թվականից գործակցում է մի շարք արտիստների հետ։ Մոդեռն և հայկական ավանդական հագուստի ոճի նրա հավաքածուները ներկայացվել են աշխարհի հայտնի պատկերասրահներում։