Նորաձևություն

«Oriflame Fashion Night» նորաձևության շքեղ տոնակատարությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Երևանի Կարապի լճի մոտակայքում: Այդ մասին նշվում է շոուի Facebook-յան էջում:

Ընտրվել են նաև 10 սկսնակ դիզայներներ, որոնց հավաքածուները կմեկնարկեն միջոցառմանը։

Oriflame Fashion Night начинающие дизайнеры_article

Հիշեցնենք, որ այս տարի միջոցառմանը մասնակցում են ավելի շատ դիզայներներ, քան նախորդ տարիներին: Նրանց թվում են Ֆաինա Հարությունյանը (FAINA), Վահան Խաչատրյանը (VAHAN KHACHATRYAN), Արամ Նիկոլյանը (Nikolyan), Գևորգ Շադոյանը (Shadoyan), Արևիկ Սիմոնյանը (Kivera Naynomis) և Harmony նորաձևության տունը (դիզայներ` Միկա Դանիելյան), ինչպես նաև Վիգեն Դերդերյանը` ԱՄՆ-ից, Մարի Աքսելը` Ռուսաստանից (MARI AXEL), Միսաք ՀաճիԱվետիքյանը` Լիբանանից (Missak HajiAvedikian) և հատուկ հյուր Էդի Անեմյանը` Ֆրանսիայից (EDDY ANEMIAN), ով 2014 թ.-ի H&M ապրանքանիշի երիտասարդ դիզայներների մրցույթի հաղթողն է։

«Oriflame Fashion Night»-ի շրջանակում կանցկացվեն նաև երիտասարդ դիզայներների հավաքածուների ցուցադրություններ և մրցույթ: Շոուին կմասնակցի Fashion TV –ի ներկայացուցիչը: