Աստղային կյանք

Ցանցի օգտատերերը որոշել են, որ Կաննի փառատոնից առաջ ռեալիթի շոուի աստղը լիպոսակցիա է կատարել, հայտնում է Cosmo.ru–ն։

Կանն մեկնելուց ոչ շատ առաջ աստղը ներկա էր Նյու Յորքի Webby Awards մրցանակաբաշխությանը և ոչ պակաս հիանալի տեսք ուներ, քան Ֆրանսիայում, սակայն բլոգերները նկատեցին, որ աստղն այդքան սլացիկ չէր։

Ինսայդերները Radar Online պորտալին պատմել են, որ Կաննի կինոփառատոն մեկնելուց մեկ օր առաջ Քիմը լիպոսակցիա է կատարել և ազատվել է ավելորդ ինը կիլոգրամներից (այնուամենայնիվ, լիպոսակցիայի համար այդ թիվը բավականին մեծ է …)։ Ինքը` Քարդաշյանը, ոչ մի կերպ այդ լուրը չի մեկնաբանել, սակայն հայտնի է, որ հեռուստաաստղը հաճախ է օգտվում կոսմետոլոգի ծառայություններից և մի քանի պլաստիկ վիրահատություն է կատարել։