Գեղեցկություն և առողջություն

2016 թ.-ին կոսմետիկայի ամենատարածված բաղադրիչն է լինելու ալոե վերան: Այդ մասին է վկայում Future Market Insights (FMI) ընկերության զեկույցը` նվիրված սննդի, կոսմետիկայի և դեղագործական արդյունաբերության մեջ օգտագործվող արդյունավետ բաղադրիչների վերլուծությանը: Այս բույսի պաշարի ծավալնները կկազմեն ավելի քան 60 720 տոննա, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Fashionmag-ին:

Այս տարի հումքի ընդհանուր արժեքը կկազմի 1,6 մլն դոլար: Նախատեսվում է, որ 2026 թ.-ին այդ գումարը կհասնի 3,3 մլն դոլարի: Կոսմետիկայի արդյունաբերության մեջ նախատեսվում է օգտագործել 2016 թ.-ին «հավաքած» ալոե վերայի 45 տոկոսը, 6 տոկոսով ավելի շատ, քան 2015 թ.-ին: Այս բույսի և նրա մզվածքների նկատմամաբ հետարքրքությունը պայմանավորված է բնական օրգանական կոսմետիկայի օգտագործման տրենդով:

Ալոե վերան սուկուլենտ խոտաբույս է, որը ալոե (Aloe) ընտանիքի Asphodelaceae ենթաընտանիքի Xanthorrhoeaceae ընտանիքի տեսակներից մեկն է: Հայտնի է իր օգտակար կոսմետիկ և դեղագործական հատկություններով, օրինակ` ակնեի, վերքերի և վարակների բուժման, ինչպես նաև արտրիտի և ռևմատիզմի ժամանակ: Փափուկ, հյութալի տերևները պարունակում են հակաօքսիդատներ` C և E վիտամիններ: