Աստղեր

Սոցիալական ցանցերի օգտատերերը ավստրալացի տասներկուամյա դպրոցական Ուիլյամ Ֆրանկլին-Միլերին ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ տղա, հաղորդում է Deti.mail.ru-ն:

Անակնկալ հանրաճանաչությունը «թակեց» Մելբուռնում ապրող երիտասարդ մոդելի և դերասանի դուռը, երբ տղայի լուսանկարը իր Twitter-ում հրապարակեց ճապոնացի մի աշակերտուհի: Գրեթե անմիջապես տղայի լուսանկարը հազարավոր ռետվիթ ստացավ և վերահրապարակվեց ինտերնետի ասիական սեգմենտում, ինչից հետո արշավին միացան նաև մյուս երկրները:

Օգտատերերը Ուիլյամին միաձայն ճանաչեցին «աշխարհի ամենագեղեցիկ տղա» և սկսեցին զանգվածայնորեն գրանցվել Twitter-ի և Instagram-ի նրա էջերին:

«Գրեթե յուրաքանչյուր երեք վայրկյանը մեկ ես «ընկերանալու» մոտ 100 նոր հայտ էի ստանում, — նշել է Ուիլը, — Նրանք այնքան շատ էին, որ մենք սկզբում մտածեցինք, որ դրանք ինչ-էր կեղծ հետևորդներ են»:

Ընդամենը երկու օրվա ընթացքում տղայի Instagram-ի էջի բաժանորդագրվածբների թիվը հասել է 166 հազարի: Ուիլլի մայրը` Շենոն Ֆրանկլին-Միլերը, ենթադրել է, որ տղայի աքաունթը ջարդել են, սակայն ամեն ինչ պարզ դարձավ մեկնաբանությունների հայտնվելուց հետո: «Մարդիկ գրում էին. «Դու շատ ճանաչված ես Ճապոնիայում, շատ հաճանաչված ես Չինաստանում», — նշում է Ուիլյամը:

Նման հանրաճանաչությունը կարող էր վախեցնել սովորական դպրոցականի, սակայն Ուիլը սովորական չէ: Նա, իհարկե, գնում է դպրոց, ռեգբի է խաղում և սիրում է զվարճանալ ընկերների հետ միասին, սակայն այդ ամենից բացի, նա յոթ տարեկանից աշխատում է գովազդներում` որպես մոդել, իսկ վերջերս դեր է ստացել «Ջեք Այրիշ» հեռուստասերիալում: Այնպես էր անսպասելի ցանցային հանրաճանաչությունը միայն օգնեց Ուլյամի կարիերային. նա արդեն ելույթ է ունեցել Ասիայի երկրների երեք տարբեր հեռուստաշոուներում, Skype-ով հարցազրույցներ է տալիս, նրա մասին գրառումներ են հայտնվել տարբեր երկրների ԶԼՄ-ներում:

Բացի այդ, Ուլիամի ծառայություններով հետաքրքրվել են նաև Հուլիվուդում, որտեղ նա արդեն մասնակցում է մի քանի լսումների: Տղայի երկրպագուները անընդհատ հրավիրում են նրան այցելել իրենց երկրները և նրա մասին շատ դրական մեկնաբանություններ են թողնում ինտերնետում: