ArmStyle

«Անբան Հուռին» հայկական երաժշտական անիմացիոն ֆիլմը, որը նկարահանվել է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա, Հայաստանի մեծ էկրաններ կբարձրանա հունիսի 1-ից, նշվում է Multart+ studio-ի Facebook–յան էջում:

Ֆիլմը պատմում է անբան Հուռիի զվարճալի արկածների մասին, որին մայրն ամուսնացրել է առևտրականի հետ:

Մուլտֆիլմի ռեժիսորն է Արթուր Միքայելյանը:

Թիմը աշխատել է մուլտֆիլմի ստեղծման վրա չորս տարի: