ArmStyle

Ապրիլի 1–ին` Ծիծաղի միջազգային օրը, Հայաստանի բոլոր կնոթատրոններում կցուցադրվի «Առաջին դեմք» նոր հայկական կատակերգությունը։

Ռոմանտիկ կատակերգությունը պատմում է այն մասին, որ ինչպես է լրագրող Գրիգոր Աստվածատրյանը դառնում նախագահ և սկսում բարեփոխումներ իրականացնել, չնայած ֆիլմում գլխավոր շեշտադրումն արված է գլխավոր հերոսի սիրային արկածների վրա։

Ֆիլմի ռեժիսորը Հրանտ Երիցկանյանն է։ Գլխավոր դերերում հանդես են եկել հայտնի շոումեն, «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Արամ MP3–ը և մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը։

Դրվագային դերում հանդես է գալիս հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին։

Ֆիլմում նկարահանվել են նաև Դավիթ Թադևոսյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արա Դեղտրիկյանը, Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը։