ArmStyle

Հայաստանը ներկայացնող ութամյա երգիչ Միշան (Միքայել Գրիգորյան) «Մանկական Նոր ալիք 2016» միջազգային երգի մրցույթին զբաղեցրել է երկրորդ տեղը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Միշան, ով ծնունդով Արցախից է, մրցութային առաջին օրը կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» երգը՝ հավաքելով 88 հնարավորից 87 միավոր: Իսկ մրցութային երկրորդ օրը կատարել է համաշխարհային «Uptown Funk» հիթը:

«Միշա Գրիգորյանը հիանալի տղա է: Նա ինձ հիշեցնում է փոքրիկ Ֆիլիպ Կիրկորովին, որը շատ տարիներ առաջ մոտեցավ ինձ համերգից հետո և խոստովանեց, որ ես նրա սիրելի կոմպոզիտորն եմ: Ես հույսով եմ, որ Միծան կգա իմ համերգին և նույնը կասի», — մեջբերում է պարբերականը լեգենդար կոմպոզիտոր Եվգենիա Կռիլատովայի խոսքերը:

Առաջին տեղը կիսել են Ռուսաստանի ներկայացուցիչներ 13-ամյա Ալեքսեյ Զաբուգինը և «ԷՅ ՎԱ» տրիոն: Երրորդ տեղը զբաղեցրել են Ղազախստանի և Ռուսաստանի երգչուհիները՝ 11-ամյա Սադուակաս Ժանելը և 10-ամյա Մարիա Միրոնովան:

Առաջին անգամ «Մանկական Նոր ալիքը» անցկացվել է Մոսկվայում 2008 թ.-ին: Այն մեծ հաջողություն ունեցավ, իսկ 2009 թ.-ին միջոցառման կազմկոմիտեն ստացել է ավելի քան 4 հազար դիմում: 2010 թ.-ին մրցույթը տեղափոխվել է «Արտեկ»:

Միջոցառման կազմկոմիտեի աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը բարեգործական ծրագրի իրականացնումն է, այն է` շնորհալի երեխաների հայտնաբերման, աջակցման և զարգացման համակարգի ձևավորումը:

Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Ղրիմի «Արտեկ» կենտրոնում օգոստոսի 11-13-ը: