ArmStyle

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը, հաղորդում է 1tv.am–ը:

Նրանց թեկնածությունը հաստատել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը՝ ներքին ընտրության արդյունքում:

Мери Варданян и Анаит Адамян_article

Կայքի հաղորդմամբ, 13-ամյա Անահիտ Ադամյանը ծնվել է Սոչի քաղաքում, մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թ.-ից, ուսանել նաև Հայաստանում: Նրա հասակակից Իսկ Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում: «Երաժշտությունում առաջին լուրջ քայլերն արել է 2011 թ.-ից և սկսել է ուսանել «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում», — նշվում է հաղորդագրության մեջ:

Мери Варданян и Анаит Адамян 3_article

Մրցութային երգը կներկայացվի վաղ աշնանը:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2010 թ.-ին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ 12–ամյա քաղաքացի Վլադիմիր Արզումանյանը, և 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց պատանի երգչուհի Դալիթան։ Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում: