ArmStyle

Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը եզրափակչում ելույթ կունենա 26–րդ համարի ներքո, նշվում է մրցույթի պաշտոնական կայքում։

Վիճակահանությունը կատարվել է հինգշաբթի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ավարտից հետո։

Երկրորդ կիսաեզրափակչի հաղթողներն են` Լատվիան, Վրաստանը, Բուլղարիան, Ավստրալիան, Ուկրաինան, Սերբիան, Լեհաստանը, Իսրայելը, Լիտվան, Բելգիան։

Այսպիսով, եզրափակչին կմասնակցեն 26 կատարողներ` երկու կիսաեզրափակիչների 10–ական հաղթողներ, ինչպես նաև ընդունող երկրի` Շվեդիայի և մրցույթի հիմնադիրների ու գլխավոր հովանավորների` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Եվ այսպես, եզրափակչում, որը կկայանա շաբաթ Ստոկհոլում, վիճակահանության արդյունքներով բեմ դուրս կգան Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալթայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի ներկայացուցիչները։