TV

Համացանցում հայտնվել է «House of Cards» քաղաքական սերիալի նոր թրեյլերը։ Սերիալի ստեղծողները շարունակում են պահել ինտրիգը` չներկայացնելով հերոսների ճակատագրի մանրամասները։

Թրեյլերը կարելի է դիտել YouTube–ում Netflix սթրիմինգային ծառայության ալիքում։

«House of Cards»–ի չորրորդ եթերաշրջանի առաջին մասի պրեմիերան տեղի կունենա 2016 թ.–ի մարտի 4–ին։ Այս անգամ Ֆրենկ Անդերվուդը ներկայացնելու է իր նախընտրական ծրագիրն ու պայքարելու է նախագահի աթոռի համար։ Ֆիլմում Ֆրենկ Անդերվուդի կերպարը մարմնավորում է օսկարակիր Քևին Սփեյսին։