Կինո

Համացանցում հայտնվել է Մեգ Ռայանի «Իթակե» ֆիլմի թրեյլերը, որը նկարահանվել է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա:

40 ֆիլմերում նկարահանված դերասանուհու համար սա ռեժիսորական առաջին աշխատանքն է: Սյուժեի կենտրոնում 14-ամյա պատանի է Հոմերոս անունով, ով ապրում է Իթակե անունով փոքր ամերիկյան քաղաքում: Պատանի հերոսը մեծացել է ծանր ժամանակներում. հայրը մահացել է, ավագ եղբայրը մեկնել է պատերազմ, տանը մնացել են միան մայրը և կրտսեր եղբայրն ու քույրը:

Ընտանիք պահողի դերը ստանձնելուց հետո Հոմերոսն աշխատանքի է անցնում փոստում և իր հնամենի հեծանվով սկսում է նամակներ և հեռագրեր առաքել: Սայկայն այդ հեռագրերը ընդհանրապես չեն ուրախացնում հասցեատերերին:

Ֆիլմի գլխավոր դերերում են` Մեգ Ռայանը, Թոմ Հենքսը, Սեմ Շեպարդը, Մելանի Գրիֆիտը, Լուիս Ռոբինսը: