ArmStyle

Բրիտանացի դերասանուհի, համաշխարհային կինոաստղ Ժակլին Բիսեթը լինելու է «Ոսկե Ծիրան 2016» 13-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը, հայտնել է փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։

«Ժակլին Բիսեթը Հայաստանում կլինի ողջ կինոփառատոնի ընթացքում, նա կներկայացնի իր «Ամերիկյան գիշեր», «Սպանություն Արևելյան ճեպընթացում» և «Բուլեթ» ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները», — նշել է Մանուկյանը:

Դերասանուհին նկարահանվել է Տրյուֆոյի, Պոլանսկու, Մաստրոյանիի ֆիլմերում: Աշխատել է այնպիսի դերասանների և դերասանուհիների հետ, ինչպիսիք են` Օդրի Հեփբերնը, Ֆրենկ Սինատրան, Փոլ Նյումանը, Էնթոնի Հոփքինսը, Շոն Քոներին, Ժան-Պոլ Բելմոնդոն և այլք: Ֆրանսիայի նախկին նախարար Նիկոլյա Սարկոզին անվանել է նրան կինոյի խորհրդանիշ: Նրան համարում են համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ դերասանուհի: