ArmStyle

Հեռուստահաղորդավարներ Վահե Խանամիրյանը և Լիլիթ Մուրադյանն առաջնեկ են ունեցել։ Այդ մասին հայտնի է դարձել երկու ժամ առաջ Վահե Խանամիրյանի Facebook–ի էջից, որտեղ նա գրառում էր կատարել` ավելացնելով «յոթերորդ երկնքում» Լիլիթ Խանամիրյանի հետ մեկնաբանությունը։

Ինչպես հայտնի է դարձել «ԱՌԿԱ Style»–ին, զույգի առաջնեկը աղջիկ է, ում կոչել են Անի Անդրեա։

«Ամենակարևօր օրն է մեզ համար։ Նոր փուլ, նոր կարգավիճակ, նոր պատասխանատվություն, նոր երջանկություն։ Մինչև հիմա իմի չէի բերել զգացողություններս ու զգացմունքներս, նոր գիտակցումով եմ սկսել օրս ու անհամբեր սպասում եմ… Աստծո կամքով թող ամեն ինչ հաջող անցնի… Մի տեսակ ձեռքերս ու ձայնս դողում են… Սիրում եմ ձեզ Լիլ։ Աստծո լույսը ձեզ հետ թող լինի»,– գրել է Խանամիրյանը։

Հեռուստահաղորդավարները հայտնի են դարձել ամուսնության անսովոր առաջարկից հետո, որը Լիլիթը ստացել է Վահեից «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերում։ Հիշեցնենք, որ նրանք միասին են վարում այդ հաղորդումը։

Ամուսնության առաջարկի տեսանյութը միանգամից հայտնվել էր համացանցում և բազմաթիվ դիտումներ հավաքել։ Առաջարկությունն արվել է 2014 թվականի հուլիսի 3–ին, իսկ արդեն հոկտեմբերի 3–ին զույգն ամուսնացել է։