Աստղային կյանք

Շուտով երջանիկ իրադարձություն տեղի կունենա Կոնստանտին Խաբենսկու և նրա կնոջ` դերասանուհի Օլգա Լիտվինովայի ընտանիքում, նրանք երեխա են սպասում։ Զույգը հայտնվեց «Ընտրությունների օր – 2» ֆիլմի պրեմիերային, և Օլգան ազատ ձևվածքով հագուստի տակ թաքցնում էր դեռևս ոչ շատ մեծ փորը։ Ի դեպ, ընտանեկան վաղեմի «ավանդույթի» համաձայն, ամուսինները չեն սիրում միասին հանդես գալ հանրության առաջ։ Եվ «Մոսկվա» կինոթատրոնում ևս նրանք սկզբից առանձնացան լրագրողներից սրճարանում, որտեղ համտեսեցին պիցցա, իսկ ֆիլմի դիտման համար նախատեսված VIP սրահ մտան առանձին։

Константин Хабенский 2_article

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի գործընկերները, որտեղ աշխատում են ամուսինները, հաստատել են, որ Լիտվինովան հղի է։ Միաժամանակ բոլորը նշում են, որ Օլգան հիանալի է իրեն զգում և դեռևս խաղում է իր բոլոր դերերը։

Այնպես որ դերասանուհու հղիությունը որևէ կերպ չի ազդում նրա աշխատանքային գրաֆիկի վրա, հաղորդում է 7days.ru–ն։

44–ամյա դերասանուհու համար սա երկրորդ երեխան կլինի։ Նրա առաջնեկը` Իվանը, ծնվել է 2007 թ.–ի սեպտեմբերին Խաբենսկու առաջին ամուսնության ժամանակ։ Սակայն շուտով նրա կինը` Անաստասիան մահացավ լուրջ հիվանդության հետևանքով։

Այս ողբերգական իրադարձությունից հետո Խաբենսկին ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ։

2013 թ.–ին Խաբենսկին ամուսնացավ Լիտվինովայի հետ, և հիմա ընտանիքը երեխա է սպասում։