ArmStyle

«Ոսկե ծիրան» Երևանի XIII միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը կիրակի մեկնարկեց ավանդական կարմիր գորգից։

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կարմիր գորգի վրայով անցան կինոփառատոնի հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական ֆիլմերի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, կինոարվեստի գործիչներ և օտարերկրյա հյուրեր, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Հավաքվածները հյուրերին դիմավորում էին ծափահարություններով։